2025 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,582,206 հազար ՀՀ դրամ

2025 թվականի հոկտեմբերի 9-ին անցկացվեց կառավարության հերթական նիստը։ Նիստը գլխավորում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի ընթացքում ՏԿԵՆ նախարար Արմեն Սիմոնյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Որոշման նախագծով առաջարկվում է 2025 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,582,206.0 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:  Առաջարկվում է ֆինանսավորել 24 համայնքների թվով 26 սուբվենցիոն ծրագրեր։

Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6, 2-րդ ենթակետ և կետ 3.2, 3-րդ պարբերության 1-ին ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:

Մասնավորապես․ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Միաժամանակ Հայաստանի վերափոխման ռազմավարության 9․2․2 և 9․2․3 գործողությունների համաձայն՝ նպաստում է ֆիզիկական ենթակառուցվածքների  մեջ կապիտալ ներդրումների իրականացմանը և ՀՀ մարզերում հարմարավետ ու գրավիչ պայմանների ապահովմանը։

Նախարարը ըստ մարզերի, ապա ըստ ծրագրերի ներկայացրեց նախատեսվող ֆինանսավորումը։

Կառավորությունը միաձայն հաստատեց ներկայացված նախագիծը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ