Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում բախվել էին «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ 2 մարդ զոհվել էր, 5 վիրավորից 4-ը երեխաներ են։