2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր. ՏԿԵ նախարար

Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Սա 2023 թվականի նույն ցուցանիշից ավել է 1 մլրդ դրամով»,- գրել է նախարարը:

Related posts

Ակնկալել անթերի աշխատանք` հնարավոր չէ. Դավիթ Խուդաթյան

ԶԼՄ-ներում Ադրբեջանի ղեկավարության հասցեին uադրիչ հայտարարությունների համար ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել

Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին