2022-ին ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ. Գնել Սանոսյան

Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցը սկսել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը հայտնեց՝ նախորդ տարի, սուբվենցիոն ծրագրերով իրականացվածից բացի, ասֆալտապատվել է 530 կմ ճանապարհ:

«530-ի մեջ 301 կիլոմետրը հիմնանորոգման աշխատանքներ են, մոտ 150 կմ-ը՝ միջին նորոգման աշխատանքներ են, 76 կմ-ը՝ բանկային, վարկային ծրագրերով իրականացվող, այդ թվում՝ Հյուսիս-հարավը, M6-ը, կենսական նշանակության ճանապարհները: Ես այս հատվածում կցանկանայի առանձնացնել հատկապես Սյունիքում իրականացվող աշխատանքները: Խոշոր ծրագրեր ունենք՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Վերին Խոտանանը շրջանցող, Տեղից Կոռնիձոր գնացող ճանապարհը, Շուռնուխ գնացող, Բարձրավան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Բոլորը նոր ճանապարհներ են, որոնք մի քանի առումով են կարևոր, ոչ միայն ենթակառուցվածքային, տրանսպորտային առումով, այլ նաև անվտանգային և ոլորտի զարգացման առումով»,- ասաց Սանոսյանը:

Related posts

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. Լավրով