2022 թվականին առողջապահության նախարարությանը կհատկացվի 120 միլիարդ դրամ

ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված առողջապահության նախարարության հատկացումները:

Այսպես 2022 թվականին առողջապահության նախարարությանը կհատկացվի 120 միլիարդ դրամ՝ 2021 թվականին հաստատված 114 միլիարդ 500 միլիոն դրամի դիմաց:

«Սա 2021 թվականին հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 4.7 տոկոսով: Մեկ առանձնահատկության մասին եմ ուզում շեշտել. տարվա ընթացքում պարբերաբար վերանայել ենք առողջապահության նախարարության բյուջեն և կատարել ենք լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված այն առաջացող խնդիրներով, որոնք կապ ունեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հետ»,- ասաց Խաչատրյանը:

Related posts

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը