2021-ի ընտրությունների ժամանակ պարտված ուժերը հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ երկրում ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում:

«Այն ուժերը, որոնք 2021 թվականի ընտրությունների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով որևէ առաջարկ ՀՀ քաղաքացիներին, փորձում են ինչ-որ ալիք բարձրացնել, իրենք իրենց ոգևորում են, ասում՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, բայց ինձ համար ակնհայտ է, որ մեր քաղաքացիներն իրենց ընտրությունն արել են և աշխատում են զերծ մնալ նման քայլերից»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիրների ասելիքը ձևավորված չէ, իսկ առաջարկը ՀՀ քաղաքացիներին չկա:

«Քաղաքական ասելիքի, քաղաքական գործընթացի վայրն այս դահլիճն է»,- նշեց Սիմոնյանը՝ մատնացույց անելով ԱԺ նիստերի դահլիճը:

ԱԺ նախագահը համընկնումներ է տեսնում ընդդիմության գործողությունների և սահմանային իրավիճակի հետ կապված:

«Ընդդիմության առաջին հանրահավաքի ժամերին մեր սահմանին գրանցվել են ադրբեջանական կողմից մեծ տրամաչափով զենքի կիրառմամբ կրակոցներ: Ես դրա մասին բազմիցս ասել եմ, որ գրեթե միշտ մեր ընդդիմության գործողությունները համընկնում են կա՛մ ամենակարևոր այցերի, հանդիպումների հետ, կա՛մ համընկնում են սահմանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ես չեմ համարում, որ դա զուգադիպություն է»,- ասաց Սիմոնյանը:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը