Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաև այս տարի։

Related posts

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին