200 000 դրամը ստանալուց հետո կինը ձերբակալվել է շորթման կասկածանքով. ոստիկանություն

Ապրիլի 8-ին ոստիկանության Մասիսի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ իր ծանոթ 49-ամյա մի կին սպառնացել է, որ իր մասին արատավորող տեղեկություններ և ձայնագրություններ կհրապարակի, ինչը չանելու համար իրենից պարբերաբար վերցրել է ընդհանուր մոտ 1.700.000 դրամ: Ապրիլի 8-ին կինը կրկին զանգել էր և սպառնացել, որ մինչև ապրիլի 9-ի ժամը 13.00-ն 200.000 դրամ չտալու դեպքում կհրապարակի ձայնագրություններն ու տղամարդու հեղինակությունն արատավորող տեղեկությունները:

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 13.45-ին, 49-ամյա կինը շորթմամբ պահանջված 200.000 դրամը ստանալուց հետո բռնվել և, իրեն ուղեկցող «Մերսեդես» ավտոմեքենայի և վարորդի հետ, Ղուկասավան համայնքի գերեզմանատնից բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։

Կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթմամբ ստացած 200.000 դրամը:
Հարուցվել է քրեական գործ։ 49-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել