19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի

Կառավարությունն առաջարկում է պետբյուջեից համաֆինանսավորել սուբվենցիոն ծրագրերի համար և մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2 մլրդ 426 մլն դրամ 19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 6-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ մարզերի՝ ֆինանսավորման բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 219 մլն, Արարատի մարզ՝ 650 մլն, Արմավիր՝ 366 մլն, Լոռի՝ 413 մլն, Կոտայք՝ 182 մլն, Սյունիք՝ 428 մլն, Տավուշ՝ 167 մլն:

«Այս հատկացումն էլ եթե իրականացնենք, արդեն կլինի, որ Կառավարությունը բյուջեից 10 մլրդ դրամ հատկացրել է մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար: Միայն 2024 թվականին՝ արդեն 10 մլրդ դրամ»,- ասաց նախարարը:

Related posts

Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք