18 և 19 տարեկան աղջիկները 20 և 23 տարեկան տղաների հետ մեքենայից կրակոցներ են արձակել. նրանք ձերբակալվել են

Հունիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտի փողոցում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակ կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ:

«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները