Ճակատենում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան նույն տեղում է․ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել. ՀՀ ՄԻՊ գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսված ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։
Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։
Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների՝ Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկատվությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։
Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։
Բնակավայրի լուսանկարները և տեսանյութը՝ Սոթք և Կութ համայնքներից:

Related posts

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր»-ի մարտկոցներ արտադրող գործարանի վրա

Փարիզը 10 երկրի հետ քննարկում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման ծրագրին միանալու հարցը. Մակրոն

Թուրքիայում մինչև 15 տարեկաններին կարգելվի օգտվել սոցցանցերից