11 երեխաներից 5-ը դուրս են գրվել ինֆեկցիոն hիվանդանոցից

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:
Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:
Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել:

Related posts

Ընկեր Աշոտի ծննդյան օրը՝ շախմատային պայքարի ու հիշողության օր

Պրոբացիայի ծառայության և Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ

Վտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է