10 ամսական փոքրիկը ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պարզաբանումը

Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ: Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին:

Related posts

ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները լքել են Իրանը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Բեյրութ կատարած այցի ընթացքում կքննարկի «Հըզբոլլահի» զինաթափման հարցը. Al Nahar

Ջրվեժ գյուղում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ