1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից. հայ բռնցքամարտիկների նվաճումները

1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հայ բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 92 կգ քաշային Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը հաղթել է Հունաստանի ներկայացուցչին։

67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ գերծանր քաշային Միսակ Տեպանյանը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։

1 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ` Ռումինիայում կայացած «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարից։
Հայ բռնցքամարտիկներից պատվո…

Опубликовано Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia Воскресенье, 18 февраля 2024 г.

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է