0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն․ Փաշինյանը՝ հեծանվային ակումբի կանոնների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել հեծանվային երրորդ զբոսանքից՝ կից նշելով․

«Այսօր տեղի ունեցավ մեր 3-րդ հեծանվային զբոսանքը Երևանում. 21.7 կիլոմետր: Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը։

Հ.Գ. Մեր հեծանվային ակումբին միանալ ցանկացողները իրենց անուն ազգանունը, հեռախոսի համարը և իրենց լուսանկարը իրենց հեծանիվի հետ կարող են ուղարկել nikolpashinyan@gmail.com էլ. հասցեով:

Ակումբի գործող կանոններն են. 0 քաղաքականություն, առավոտյան (շատ) վաղ արթնանալու կարողություն, համագործակցություն, կարգապահություն, բարեկրթություն:

Այս փուլում ակումբի որոշմամբ հեծանվային զբոսանքի նվազագույն տարածությունը 20 կիլոմետր է»։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ