0 բաց թողնված զանգ. ԱՍՀ նախարարը՝ 114 թեժ գծի մասին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում 114 թեժ գիծն առաջին անգամ աշխատել է առանց բաց թողնված զանգերի՝ մեկ օրում պատասխանելով 2371 քաղաքացու, որոնցից 465-ին՝ հետադարձ զանգով։
«Քաղաքացիների ամենամեծ դժգոհություններից մեկը մեր թեժ գծի զանգերը անպատասխան թողնելն էր։ Եվ ինչպես մնացած բոլոր հարցերում, մեր քաղաքացիների կարծիքը մեր համար շատ կարևոր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով 114 թեժ գծին։
«Վերջին ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում այսօր առաջին անգամ ունեցել ենք 0 բաց թողնված զանգ։ Պատասխանել ենք 2371 քաղաքացու, որից 465-ին հետադարձ զանգով»,- գրել է նախարարը։

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան