Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում խեղդվել է 131 մարդ. BFMTV

Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում խեղդվել է 131 մարդ՝ հաղորդել է BFMTV-ն։ Մահացածների մեծ մասն անչափահասներ են և 60 տարեկանից բարձր մարդիկ։ Մահերի 55 %-ը տեղի է ունեցել այն տարածքներում, որտեղ լողալն արգելված է, կամ որտեղ փրկարարներ չկան։

Սաստիկ շոգի պայմաններում ֆրանսիական իշխանությունները 100 մլն եվրո են հատկացրել օդորակիչների համար։ Առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հուլիսի 10-ին հայտարարել է, որ հիվանդանոցներում տեղադրվել է 7500 սարք: Նրա խոսքով՝ մինչև հուլիսի 25-ը հիվանդանոցներում օդորակիչների թիվը կավելանա մինչև 21 հազար, իսկ օգոստոսի սկզբին՝ մինչև 30 հազար:

Որոշ գերատեսչություններ արգելել են հուլիսի 14-ին հնարավոր հրավառությունները հրդեհների վտանգի պատճառով։ Հուլիսի 10-ին ատլանտյան Լուար դեպարտամենտում (Պեյ դը լա Լուար շրջան) շոգի պատճառով անտառային հրդեհ է բռնկվել, որն այրել է ավելի քան 50 հեկտար տարածք։ 162 հրշեջ աշխատում է այն մարելու համար։ Տուրիստական ճամբարը և ձիասպորտի ակումբը տարհանվել են։

Ավելի վաղ նույն օրը հրդեհ էր բռնկվել Մարսելում՝ Պրովանս-Ալպեր-Լազուրի ափ շրջանում։ Այն տեղայնացվել է։ Ներկայումս ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով առաջացած անտառային հրդեհները Ֆրանսիայում ընդգրկել են 25000 հեկտար տարածք։

Փարիզում ջերմաստիճանը շաբաթավերջին կգերազանցի 35 աստիճան Ցելսիուսը։ Շաբաթ օրը երկրի 24 դեպարտամենտում կհայտարարվի եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակը, իսկ 56 դեպարտամենտում ՝ նարնջագույնը:

Շոգի ալիքը տարածվել է նաև Իսպանիայի հարավ-արևելք, որտեղ շարունակվող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 12-ի, իսկ 23 մարդ անհետ կորած է համարվում։

Related posts

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ