Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Սիրիա

Էմանուել Մակրոնը կդառնա Ֆրանսիայի առաջին նախագահը վերջին 17 տարվա ընթացքում և 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո արևմտաեվրոպական առաջին առաջնորդը, որը կայցելի Սիրիա: Այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը:

Ակնկալվում է, որ Մակրոնը և Ահմեդ ալ Շարաան, որը 2025 թվականի հունվարի 29-ից զբաղեցնում է Սիրիայի նախագահի պաշտոնն անցումային շրջանում, բանակցություններ կվարեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր: Մակրոնի հետ Սիրիա կժամանի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների և ներդրողների պատվիրակությունը։

Մակրոնն ու Ալ Շարաան հանդիպել են երկու անգամ։ 2025 թվականի մայիսին Սիրիայի ժամանակավոր նախագահը Ֆրանսիայի ղեկավարի հրավերով ժամանել էր Փարիզ։ Ելիսեյան պալատում կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել էր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության ընդլայնման հարցը։ Իսկ սեպտեմբերին երկու երկրի ղեկավարները հանդիպել էին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստաշրջանի շրջանակում։

Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիա այցելած առաջին պետության ղեկավարը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին էր, որը Դամասկոս էր ժամանել 2025 թվականի հունվարի վերջին: 2026 թվականի հունվարի սկզբին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է Դամասկոսում հանդիպել Ալ Շարաայի հետ: Ապրիլին էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին է այցելել մերձավորարևելյան այդ երկիր։

Related posts

ՀՀ վարչապետի ելույթը ՌԴ-ում ընթացող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով նիստին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք նոր կարգավորումներ

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում