Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև ընդունեց

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը րոպեներ առաջ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև ընդունեց։
256 սենատորներ միաձայն կողմ քվերակեցին բանաձևի ընդունմանը։
Մինչ քվեարկությունը ելույթ ունեցան Ֆրանսիայի Ազգային ժողովի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնք հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու բանաձևի ընդունման նախագծին։
ֆրանսիացի որոշ պատգամավորներ հիշեցրին, թե ինչպես մարտին Ադրբեջանի իշխանությունները մի քանի օրով դադարեցրին Արցախի գազամատակարարումը` ցրտի մեջ պահելով տասնյակ հազարավոր մարդկանց։
Պատգամավոր Էմանուել Մենարդը ԵՄ-ին մեղադրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային լռությամբ աջակցելու մեջ։
Պատգամավորները նաև սեփական կառավարությանը մեղադրեցին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ։
Նրանք կոչ արեցին վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը՝ հետագայում «կոկորդիլոսի արցունքներ» չթափելու համար։

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան