Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien

Ֆրանսիայի արևելքում Վենժեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող Ռենե Լալիկի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, հաղորդում է Le Parisien-ը։

Կողոպուտը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:30-ի սահմանում: Չարագործները կոտրել են դուռը և ջարդել ոսկերչական իրերի վեց ցուցափեղկ։ Ընդհանուր առմամբ, գողացել են 20 բյուրեղյա զարդ։

Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները։ Թանգարանի ղեկավարությունը փակել է պատկերասրահը այցելուների համար։

2025 թվականին Լուվրի կողոպուտից հետո ֆրանսիացի ոսկերիչ և նկարիչ Ռենե Լալիկին նվիրված թանգարանը հայտարարվել էր հատուկ նշանակության վայր։ Հետևաբար, այն պետք է գտնվեր խիստ անվտանգության տակ, գրում է պարբերականը։

Թանգարանը բացվել է 2011 թվականին։ Այն ցուցադրում է ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկի և նրա իրավահաջորդների մոտ 650 աշխատանք, այդ թվում ՝ ժամանակակից ոճի ապակե և բյուրեղյա զարդեր:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել