Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը․ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Նախարար Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարացնելու անհրաժեշտությունը»,- գրել է Լաքոտը։

Սենատում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Ֆրանսիա ԱԳ նախարար Կոլոնան Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսելիս, ասել է. «Այս առաքելությունը արդյունավետորեն սահմանափակել է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը, նախարարն ասել է, որ «լարվածությունը մնում է բարձր»։ Ապա վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին և խոստացել շարունակել ջանքերը խաղաղության վերադարձի համար։

Related posts

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը