Ֆուտբոլում կօգտագործվի նաև կապույտ քարտ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը:

Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։

Կապույտ քարտ ստանալու դեպքում ֆուտբոլիստը 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից:

1 կապույտ ու 1 դեղին քարտ ունենալու դեպքում խաղացողը միանգամից կստանա կարմիր քարտ։

Ֆուտբոլիստը խաղը կլքի նաև երկու կապույտ քարտ ունենալու դեպքում։

Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան