Օրվա խորհրդով՝ շարունակվեց առաջին դասարանցիների մուտքը կրթօջախ

Մարզում նոր ուսումնական տարվա մեկնարկն արդեն տրված է:Ուստարվա առաջին օրը թերեւս բոլոր դասարաններն էին ներկայացված, սակայն ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ վաղվանից կրթօջախներում խստիվ կպահպանվեն հակահամաճարակային կանոններն ու սահմանված կարգով՝ եթե դասարանում աշակերտների թիվը գերազանցում է 20-ը, ապա նրանք դպրոց կհաճախեն օրումեջ գրաֆիկով:Ինչ վերաբերում է աշակետների թվին, վերջին մի քանի տարվա ընթացքում Շիրակի մարզում աշակերտների թվի աճ է նկատվում: Ներկա պահին հստակ սահմանված թվեր դեռ չկան, բայց Հրայր Կարապետյանն ասում է՝ մոտավոր հաշվարկով 32.000 են:Մարզում աշակերտների վերջնական թիվը կպարզվի միայն առաջիկա օրերին:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները