Օրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը

Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Կառավարության հեղինակած «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասինե օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում:

ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական եւ իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Related posts

Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են