Օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հասարակական կարգը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում էն ՀՀ ՆԳՆ-ից:
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Ֆրանսիայի նախագահը առաջարկել է արգելել եվրոպական ընկերություններին վառելիք վաճառել Ռուսաստանին

Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր