«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից հրապարակել որոշումը:

Նախարարի հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ պատճառը վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններում առկա տվյալների անհամապատասխանություններն են, որոնք որակվել են որպես կեղծ ու խեղաթյուրված:

Անհամապատասխանությունը, մասնավորապես, կապված է խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների հետ: Նախարարի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ընկերությունը կարող է երկամսյա ժամկետում այն բողոքարկել Վարչական դատարան:

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում