Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը։

Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հիշեցնելով, որ բանակցությունների միջնորդը հենց Օմանն է:

Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը։

Խորհրդատվական հանդիպմանը Իրանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։

Related posts

Խաղողի մթերում, համայնքային ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ Կառավարության հերթական նիստը

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին