Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է երկրորդ օրն անընդմեջ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է Պակիստանին երկրորդ օրն անընդմեջ Քաշմիրի հովտի երկայնքով հրադադարը խախտելու համար:

Գերատեսչության տվյալով՝ Հնդկաստանի բանակը պատասխան կրակ է բացել: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամու և Քաշմիրում ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:

Պակիստանի իշխանությունն ի պատասխան փակել է օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և դադարեցրել Հնդկաստանի հետ առևտուրը: Իսլամաբադից նաև նախազգուշացրել են՝ եթե Ինդոս գետի հոսքը դադարեցվի կամ փոխվի, դա կընդունվի որպես պատերազմի ակտ:

Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությունը կարող է վերաճել միջուկային դիմակայության՝ Al Jazeera հեռուստաալիքի եթերում զգուշացրել է Պակիստանի պաշտպանության նախարարը:

Related posts

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ

Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև