Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում oգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-27-ը երեկոյան ժամերին, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում oգոստոսի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 26-28-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Գյումրի–Կարս երկաթուղին՝ նախագծման փուլում

Առողջական հիմքով զինվորական ծառայությունից ազատվելը վերջնական չէ. հինգ տարին մեկ վերափորձաքննություն և 10 տարվա արխիվ