Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով

Երևան քաղաքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11-ի ցերեկը և երեկոյան ժամերին, 12-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 11-ին կեսօրից հետո և 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-12-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Related posts

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ