Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով

Երևան քաղաքում

ապրիլի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում

ապրիլի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-15-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան, 5-8 մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 10-11-ին` 18-23 մ/վ, 12-ին, 15-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ