Նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյանը՝ մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելու հայտարարության մասին

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է Երևանի երթևեկության խնդիրներին և մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիներ կառուցելու գաղափարին՝ պարզաբանելով, որ խոսքը ռազմավարական նպատակի մասին է։ Նա նաև նշել է, որ մարզային տրանսպորտի մուտքը Երևան արգելելու վերաբերյալ հայտարարություն չի արել։

«Մասնավորապես, հարցազրույցում անդրադարձել եմ այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։

Հատուկ ընդգծել եմ, որ խոսքը ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։

Ավելին՝ այս թեմայի վերաբերյալ իմ առաջին իսկ միտքն այն էր, որ կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,- գրել է Գրիգորյանը։

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները