Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր

Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու միջին պարունակությունը կազմել է 27,35 կգ՝ մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզիյանը։

«Սա ռեկորդային ցուցանիշ է Copernicus ERA5 տվյալների շարքում՝ 1979 թվականից ի վեր։ Նախորդ ռեկորդը գերազանցվել է ընդամենը 0,04 կգ/մ²-ով, սակայն ամբողջ մոլորակի մասշտաբով դա համարժեք է շուրջ 20 տրիլիոն լիտր հավելյալ ջրի։

Copernicus-ն այս ցուցանիշը կապում է օդի ռեկորդային ջերմաստիճանի, արևադարձային գոտու օվկիանոսների շատ տաք ջրերի և ուժգնացող Էլ Նինյոյի հետ։

Սա չի նշանակում, որ այդ ամբողջ ջուրն անպայման անձրևի տեսքով կտեղա։ Սակայն ավելի խոնավ մթնոլորտը մեծացնում է հորդառատ տեղումների, գիշերային տոթի և ուժեղ ցիկլոնների զարգացման ներուժը։ Խտացման ժամանակ ջրային գոլորշին անջատում է ջերմություն՝ լրացուցիչ էներգիա հաղորդելով փոթորկային համակարգերին»,-նշել է նա։

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով