Քրիստոսի արձանի կառուցման համար կպահանջվի հինգ տարի

Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը, որ հայտնի է քաղաքում տեղադրված իր մոնումենտալ արձաններով, հեռուստատեսությունից էր տեղեկացել, որ Ծառուկյան ընտանիքը Քրիստոսի արձանի կառուցման մրցույթ է հայտարարել: Առաջին տպավորությունն այն էր, որ անպայման պետք է մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել:Այսպիսի անվարան որոշման համար հիմք էր ծառայել իր ստեղծագործական կյանքի այն փաստը, որ նախկինում էլ էր կերտել Քրիստոսի մեծածավալ արձանը, որն այժմ գտնվում է Սիրիայում՝ ռուսական վանական համալիրում: Ինչպես ասում է Արտուշ Պապոյանը, այդ ժամանակ պատվիրատուն ինքնովի էր իրեն գտել:Հետո արդեն պատվիրատուն անձամբ էր բացահայտել, որ հեղինակին ընտրելիս մի նախապայմանով է առաջնորդվել. հեղինակը պարտադիր պետք է քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի ներկայացուցիչը լինի:

 

 

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին