Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել  են կորոնավիրուսով:Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Էրդողանը՝ նշելով, որ վարակվել են վիրուսի օմիկրոն շտամով և հիվանդությունն իրենց մոտ թեթև է ընթանում:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ տանից շարունակում է աշխատանքը հեռավար կերպով:

Related posts

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ովքե՞ր են ակտուալ պահում դարբնությունը

Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ