Քրեակատարողական ծառայողների կողմից «Նուբարաշենում» կանխվել է խոշոր չափերի թմրամիջոցների ներկրման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ների օպերատիվ բաժինների ծառայողների հետ համատեղ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:40-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վարդաշեն» և «Նուբարաշեն» բժշկական ստորաբաժանման բժիշկ Մ. Ն.-ին:
Բժիշկ Մ.Ն.-ի մոտից հայտնաբերվել է արգելված իր հանդիսացող wi-fi սարք, որի զննությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ, որոնցում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 22 գրամ և 12,4 գրամ քաշերով զանգվածներ, ինչպես նաև ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 65 գրամ զանգվածներ: Նշված թմրամիջոցները բժիշկը ներկրել է քրեակատարողական հիմնարկ դատապարտյալին իրացնելու նպատակով:
Մ.Ն.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, իսկ դեկտեմբերի 25-ին միջնորդություն է ներկայացվել դատարան բժիշկ Մ.Ն.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում