Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մայիսի 6-ին՝ ժամը 17:20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել են Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։

Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Related posts

Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում