ՔՊ ցուցակի առաջին 20 համարները. փաստաթղթերը ներկայացվեցին ԿԸՀ

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԿԸՀ ներկայացրեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում կուսակցության նախընտրական ցուցակը:

Ցուցակը դեռեւս հրապարակված չէ, Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն մեկ ժամվա ընթացքում կտեղադրվի կուսակցության պաշտոնական կայքում: ՀԺ-ն ավելի վաղ որոշակի մանրամասներ հայտնել էր ցուցակի առաջին 15 համարների մասին: Մեր տեղեկություններով՝ այն ԿԸՀ ներկայացնելուց առաջ որոշակի փոփոխություններ է կրել:

Մեր տեղեկություններով՝ վերջնական տարբերակում առաջին 20-յակն այսպիսի տեսք ունի.

1. Նիկոլ Փաշինյան

2. Արարատ Միրզոյան

3. Լիլիթ Մակունց

4. Սուրեն Պապիկյան

5. Խաչատուր Սուքիասյան

6. Լենա Նազարյան

7. Ալեն Սիմոնյան

8. Ռոմանոս Պետրոսյան

9. Արփինե Դավոյան

10. Արսեն Թորոսյան

11. Արայիկ Հարությունյան

12. Նազելի Բաղդասարյան

13. Ռուբեն Ռուբինյան

14. Գուրգեն Արսենյան

15. Անահիտ Ավանեսյան

16. Գագիկ Մելքոնյան

17. Հակոբ Արշակյան

18. Հերիքնազ Տիգրանյան

19. Հայկ Կոնջորյան

20. Արմեն Փամբուխչյան

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը