ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել. ընտրվել են նախագահն ու քարտուղարը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Ընտրվել են տարածքային խորհրդի անդամները: Կառույցը կնախագահի Կարեն Սարուխանյանը։ Գյումրու տարածքային խորհրդի քարտուղար է  ընտրվել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Այս մասին Ֆեյսվուքի իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:

«Սիրելի ՜  Գյումրեցիներ

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։

Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։

Խորհրդի անդամների ընտրությամբ`  ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը (Emma Palyan)` խորհրդի քարտուղար»,-ասված է Սարուխանյանի գրառման մեջ։

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր