Քուռ գետը նահանջում է, Մինգեչաուրի ջրամբարը՝ ցամաքում

Չնայած վերջին ամիսներին Ադրբեջանում տեղացած զգալի տեղումներին՝ Քուռ գետի ստորին հոսանքների ջրի մակարդակը նվազում է, իսկ գետի աղտոտվածության մակարդակը՝ բարձրանում: Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություններ են տարածվում նաև Մինգեչաուրի ջրամբարում ջրի մակարդակի անկման մասին։ Ափամերձ շրջանների բնակիչները նշում են, որ ջրի նահանջն արդեն տեսանելի է անզեն աչքով, իսկ բուն ջրամբարի վիճակը նկատելիորեն վատացել է։

Արդեն մի քանի տարի է, ինչ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով երկու ամենամեծ գետերում՝ Քուռում և Արաքսում, նկատվում է ջրային ռեսուրսների նվազում: Շոգ ամիսներին լեռնային վտակներից շատերն ամբողջությամբ չորանում են։ Ադրբեջանի բնակչության աճի հետ մեկտեղ ավելանում է նաև ջրի պահանջարկը։

Բացի այդ, Քուռ գետի հունի նկատմամբ միջամտությունը, այնտեղ ավազի ու խճաքարային նյութերի արդյունահանումը և ագրոարդյունաբերական այգիների ստեղծումը նպաստում են գետում ջրի մակարդակի նվազմանը, որն ապահովում է 460 հազար հեկտար հողատարածքի ոռոգումը։

Related posts

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են