Քննարկվել են Հայաստան-Գերմանիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր. ԱԳՆ

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Այդ մասին հայտնում են արտգործնախարարությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի շփումները նպաստում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը և երկկողմ գործակցության արդյունավետության բարձրացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի տեսլականը:

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են