Քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների աջակցության ծրագրերի արդյունավետության հարցերը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի արդյունավետության վերաբերյալ հետազոտության արդյունքները քննարկելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր հյուրընկալվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչները։
Քննարկմանը մասնակցել են նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանը, Եվգինե Վարդանյանը, Զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը և ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ շ
Քննարկման ընթացքում ԹԻՀԿ ներկայացուցիչները մանրամասնել են իրականացված հետազոտության արդյունքները՝ բարձրաձայնելով մի շարք հարցեր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, բնակարանային ապահովման, ինչպես նաև զբաղվածության ծրագրերի վերաբերյալ․ վերջիններս ներկայացրել են այդ ուղղությամբ առաջարկներ, դիտարկումներ։
Ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացվել են այս պահին գործող ծրագրերի վերաբերյալ առկա կարգավորումները, առաջիկայում նախատեսվող փոփոխությունները։
Ներկայացված հետազոտությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից՝ «Խաչեն» և «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։ Հետազոտության համար հիմք են հանդիսացել իրականացված խնդիրներին տիրապետող հանրային գործիչների, փորձագետների մասնակցությամբ անցկացված խորքային հարցազրույցներն ու խմբային քննարկումները։

Related posts

Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 2-4 աստիճանով

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Միրզոյանը՝ հայկական կողմի մտավախության մասին

Եվրոպայում ռեկորդային շոգ է. Euronews