Քննարկվել են ժուռնալիստիկայի, փաստերի ստուգման, խոսքի ազատության հարցեր. ՀՌՀ-ն մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի համաժողովին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-30-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 22-րդ համաժողովին։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմը, որը 2021 թ․ քվեարկության արդյունքում ՀՌՀ-ին միաձայն ընդունել է կառույցի անդամ, միավորում է 25 պետություն։

Համաժողովի ընթացքում քննարկվել են ժուռնալիստիկան և փաստերի ստուգումը, խոսքի ազատությունը, տեսանյութերի կարգավորումը օնլայն հարթակներում, ինչպես նաև ամփոփվել է գենդերն ու մեդիան և մեդիագրագիտություն աշխատանքային խմբերի արդյունքները։

Համաժողովի ընթացքում Ալբանիայի կարգավորող մարմինը ընտրվել է որպես պլատֆորմի նոր նախագահող երկիր, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն՝ փոխնախագահող։

Նշենք նաև, որ որոշվել է հաջորդ տարվա Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի 23-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ