Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 2-ին կեսօրից հետո, հոկտեմբերի 3-ին, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 5-7-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Մարզերում հոկտեմբերի 2-ի ցերեկը, հոկտեմբերի 3-ին, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում կլինի անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ, հոկտեմբերի 3-ին, 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 2-ին և 3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Related posts

Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին