Քարաթափում Մովսես գյուղում. ժայռաբեկորը հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել այն

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է տան տանիքը:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում, մեկ ժայռաբեկոր հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել