Վարչապետն ընդունել է Կորեայի առևտրի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:

Կորեայի Հանրապետության առևտրի նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

Related posts

Եթե ինչ-որ պահի ես պետք է լքեի ԱԺ նախագահի պաշտոնը, Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար

Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան