Քաղաքացու ահազանգի հիմքով կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները` քաղաքացու ահազանգի հիման վրա «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից.

– արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը.

– խմոր հունցելու սարքը, խմորագնդի սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման.

– չեն ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումն արտադրական շինություն.

– առաստաղների որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը.

– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, բացակայել են անձնակազմի համար նախատեսված հանդերձարանները:

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Related posts

Փրկարարներն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում ոտքը վնասած քաղաքացուն

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը