Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին՝ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք:

Մասնավորապես՝ պարեկներ Հ.Պ.-ն և Ա.Կ.-ն ծառայության ընթացքում՝ ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ.Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դրանից հետո Կ.Մ.-ն, իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար, պարեկ Հ.Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք: Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, այլ պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել է Կ.Մ.-ին և նրան տեղափոխել ոստիկանության բաժին:

2022 թվականի հուլիսի 29-ին Կ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար:

Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան