Քաղաքացին մարմնում թաքցված թմրամիջոցը փոխանցել է կալանավորված անձին․ «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն առգրավել են թմրամիջոցը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ժամանակ քաղաքացին կալանավորված անձին փոխանցելու է իր մարմնում թաքցրած թմրամիջոց։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նոյեմբերի 29-ին քաղաքացիներ Գ․Գ․-ի և Հ․Պ․-ի հետ կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ս․-ին։ Խուզարկության ընթացքում Մ․Ս․-ն ցուցաբերել է դիմադրություն՝ հրաժարվելով ներկայացնել իր վարտիքում թաքցված փաթեթը։ Սակայն ծառայողները սահմանված կարգով առգրավել են փաթեթը, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 8,7 գրամ քաշով զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում