Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. Արմեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը. Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։

Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։

Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։

ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար»։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից